Բավ է պառակտվել
28-07-2016 13:52

Վերին Լարսն այսօր բաց կլինի թույլատրելի ժամերին

ՀՀ արտակարգ իրավիճակները նախարարության հաղորդմամբ` հուլիսի 28–ին հայաստանյան բոլոր ավտոճանապարհները բաց են։ Իսկ Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտը տեղեկացրել է, թե որ ժամերին բաց կլինի Վերին Լարսը։

Այսօր ժամը 06։00-ից մինչև 20։00-ն Լարսի ավտոճանապարհը բաց կլինի։ Ավտանգության նկատառումներով գիշերային ժամերին այն կրկին կփակվի։

ՀՀ ԱԻՆ-ը և Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտը քաղաքացիներին հորդորում են խստորեն պահպանել անհրաժեշտ կանոնները։

Միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է։

Դրանից բացի, երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների, իսկ ինտենսիվ տեղումների դեպքում արգելվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը։