Բավ է պառակտվել
27-11-2014 10:57

Առաջին անգամ ԱՄՆ-ի Մոնտեբելո քաղաքի քաղաքապետ է ընտրվել հայ գործիչը

ԱՄՆ-ի Մոնտեբելո քաղաքի քաղաքապետ է ընտրվել Ջեք Հաջինյանը: Նա առաջին ամերիկահայն է, որ նման պաշտոն է զբաղեցրել այդ քաղաքում:
Հաջինյանը Մոնտեբելոյի քաղաքային խորհրդի անդամ էր 2011-ից: Նրա ընտրվելը քաղաքապետի պաշտոնում աղբյուրը պատմական իրադարձություն է գնահատում: Նույնպես և Fox-ի լրագրող Արաքսյա Կարապետյանը, ով լուսաբանել է քաղաքապետ Հաջինյանի հանդիպումը տեղի համայնքի հետ Հայ առաքելական Սբ Խաչ եկեղեցու Բաղրամյան սրահում:
Կարապետյանն ասում է, որ այդ հանդիպման օրը պատմական է բոլոր ամերիկահայերի համար: Փոխքաղաքապետ Վիվիան Ռոմերոն նշել է, որ Հաջինյանի ընտրվելն է՛լ ավելի առանձնահատուկ է դառնում Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին:
Հաջինյանի երդմնակալության արարողությանը ներկա է եղել 800 մարդ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ Կալիֆորնիայից, հոգևորականներ:
Հաջինյանը, իր հերթին, ասել է, որ «զգացված և երախտապարտ» է քաղաքապետ ընտրվելու համար: Նա խոստացել է նպաստել քաղաքի բարգավաճմանը, որտեղ իր նախնիները գնել են առաջին տներից մեկը՝ հետամուտ լինելով իրենց «Ամերիկյան երազանքին»: