Բավ է պառակտվել
20-05-2016 14:35

ՌԴ ուղղաթիռների օդաչուները սկսել են մշակել գիշերային թռիչքները Հայաստանի լեռներում

Հայաստանի լեռներում սկսվել են Երևանում տեղակայված ռուսական ռազմակայանի ուղղաթիռների գիշերային թռիչքները

Հայաստանի ՀՌՕ զինվորականները սկսել են մշակել լեռնային տեղանքում գիշերային թռիչքները Մի-24Պ հարվածային և Մի-8ՄՏ փոխադրական ուղղաթիռներով, հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը:

«Ուսուցման ընթացքում օդաչուները գիշերային թռիչքներ կկատարեն ծովի մակարդակից 1,5 հազարից մինչև 4 հազար մետր բարձրությունների վրա, օդից կիրականացնեն հետախուզում և կհայտնաբերեն պայմանական հակառակորդի դիրքերը: Ավիաբազայի հրահանգիչները հատուկ ուշադրություն են դարձնում երիտասարդ օդաչուներին սարքերի օգնությամբ կողմնորոշվելու հմտությունների ուսուցմանը», — գրված է հաղորդագրության մեջ։

Երիտասարդ օդաչուների հետ պարապմունքներն անցկացվում են զորամիավորման փորձառու հրահանգիչների ղեկավարությամբ: Վարժանքները կշարունակվեն մեկ ամիս: