Բավ է պառակտվել
12-04-2016 15:32

Սիրիայում ռուսական ռազմական ուղղաթիռ է վթարի ենթարկվել

Ռուսաստանի ավիատիեզերական ուժերին պատկանող Ми-28Н հարվածային ուղղաթիռը Սիրիայում վթարի է ենթարկվել։ Այն չի խոցվել, զոհվել են անձնակազմի երկու անդամները։ Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «2016 թվականի ապրիլի 12-ին թռիչք է իրականացվել Սիրիայի Հոմս քաղաքի մոտակայքում, որի ժամանակ էլ ինքնաթիռը կործանվել է։ Անձնակազմի երկու անդամները զոհվել են»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ համաձայն դեպքի վայրի զեկույցի՝ ինքնաթիռը խոցված չի եղել։ Դեպքի վայրում աշխատում է ավիավթարների քննության հարցով մասնագետների խումբը։