Բավ է պառակտվել
09-11-2015 08:35

A321 ինքնաթիռում ահաբեկչության վարկածը կստուգեն լաբորատոր փորձաքննությամբ

Եգիպտոսում ռուսական Airbus А321 ինքնաթիռի կործանման պատճառը հնարավոր չի եղել պարզել բեկորների նախնական զննությամբ, ինչպես նաև ինքնագրիչների նախնական վերծանման արդյունքում։ Հետևաբար ՝ ահաբեկչության վարկածը կստուգեն հատուկ փորձաքննության միջոցով: Լաբորատորիա կուղարկվեն աղմուկի ձայնագրությունները, ինքնաթիռի բեկորներն ու նաև մարդկանց մարմինների մնացորդները։ Բացի այդ, կհետազոտվեն պայթուցիկ նյութերի մնացորդները կտորների ու մետաղի վրա։

Հիշեցնենք, որ ՌԴ Քննչական կոմիտեն երկու քրեական գործ է հարուցել՝ 263-րդ հոդվածի համաձայն՝ «Օդային տրանսպորտի շահագործման անվտանգության կանոնների խախտում», և 238-րդ հոդվածի երրորդ մասով՝ «Ծառայությունների մատուցում, որոնք չեն համապատասխանում անվտանգության պահանջներին»։ Ներկայում բացակայում են հիմքերը ՌԴ Քրեական օրենսգրքի 205 հոդվածով («ահաբեկչություն») գործ հարուցելու համար։ 
Հիշեցնենք, որ Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական ինքնաթիռը հոկտեմբերի 31-ին վթարի էր ենթարկվել Սինայի թերակղզում: Ինքնաթիռի 217 ուղևորներն ու անձնակազմի 7 անդամները զոհվել են։