Բավ է պառակտվել
19-05-2014 10:29

՛Վերնիսաժի՛՛ մոտ հրաձգություն կազմակերպելու մեջ կասկածվող Գոռ Առաքելյանը ձերբակալվել է

՛՛Վերնիսաժի՛՛ մոտ հրաձգության մեջ կասկածվող Գոռ Առաքելյանը՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան, ձերբակալվել է:

Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

՛՛Հայաստանի ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 29-ամյա Գոռ Ա.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 18-ին ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ հանձնվել է Կենտրոնական քննչական բաժին:

Գոռ Ա.-ն ներկայացրել է հրազեն հանդիսացող «Մակարով» ատրճանակի տիպի, 1 չլիցքավորված փամփշտատուփով, առանց գործարանային համարի ատրճանակ:

Գոռ Ա.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն՛՛:

Ավելի վաղ Gisher.news-ն հայտնել էր, որ մայիսի 17-ին, ժամը 13:30-ի սահմաններում «Վերնիսաժի» մոտ հնչել են կրակոցներ, կան 5 վիրավորներ, որոնց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց (ֆոտոռեպորտաժ): Վեճի ժամանակ կրակոցները արձակել է Յուվեցի Կարոյի փեսան, ով փախուստի էր դիմել: Վիրավորվածների մեջ կան նաեւ պատահական անցորդներ, իսկ մինչեւ կրակոցը լսել են վեճի ձայներ, որից հետո հնչել է 7-8 կրակոց: Հինգ վիրավորների վիճակը, ըստ բժիշկների, միայն այսօր է կայունացել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի եւ 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: