Բավ է պառակտվել
17-05-2014 20:50

Երևանի Խանջյան փողոցում կրակոցների հետևանքով 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր արտակարգ դեպք է եղել Երևանի Խանջյան փողոցում, Վերնիսաժի հարևանությամբ: Ժամը 13.30-ի սահմաններում անհայտ անձինք կրակոցներ են բաց թողել, որի արդյունքում 5 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վերնիսաժի վաճառողները խուսափում են որևէ տեղեկություն հաղորդել: Միայն նշել են, որ կրակոցներից առաջ վիճաբանություն չի եղել: Իսկ վիրավորներից երկուսը հենց Վերնիսաժի վաճառողներից են:
Տուժածները տեղափոխվել են Առաջին համալսարանական հիվանդանոցում: Գլխավոր բժշկի խոսքով՝ վիրավորներից մեկը հիվանդանոց է եկել իր անձնական մեքենայով, իսկ չորսին տեղափոխել են շտապօգնության մեքենայով: Նրանց մոտ առկան են ստորին վերջույթների հրազենային վնասվածքներ:
Հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրությունից մինչև ծանր: