Բավ է պառակտվել
10-02-2015 17:05

Վերին Լարսը բաց է միայն մարդատար մեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությանը հայտնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն այսօր մինչեւ 18:00-ը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս նշված ճանապարհահատվածով երթեւեկել խիստ անհրաժեշտության դեպքում: