Բավ է պառակտվել
06-05-2014 19:16

Այս տարի Վերջին զանգը կհնչի մայիսի 23-ին

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր facebook-յան էջում գրել է, որ «Վերջին զանգը» հանրապետության դպրոցներում կհնչի մայիսի 23-ին: «Երևանի քաղաքապետարանը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունն այս տարվա շրջանավարտների համար նախապատրաստում են ավանդական դարձած տոնական միջոցառում, որի մասին կտեղեկացնենք առաջիկայում: Հ. Գ. Սակայն մինչև տոնական միջոցառումները կրկին հորդորում եմ ձեզ, սիրելի աշակերտներ, կենտրոնանալ բացառապես ուսման վրա»,- ասված է նախարարի գրառման մեջ: