Բավ է պառակտվել
23-05-2014 12:12

Վերջին զանգը երեխայի համար պետք է տոն լինի.Ա.Բախշյան

«Ամեն մարդ նստի և սպասի, թե ինչ պիտի ասեն իր մասին: Ես անհամբեր սպասում էի, թե ինձ ինչպես պիտի նմանակեն: Դրա համար դրամահավաք պետք չէ, մի փունջ ծաղիկ ուսուցչին: Այո, ուսուցիչն արժանի է: Մնացածը պետք չի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման իր ավարտական տարվա և դպրոցում աշխատած տարիների վերջին զանգերը հիշելով ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն ու հեվելեց, որ Վերջին զանգի օրը բովանդակություն պիտի լինի: Տիկին Բախշյանն իր Վերջին զանգից  շատ քիչ հիշողություն ունի. «Դպրոցում ինչ-որ բան եղավ: Բայց գիտե՞ք քանի տարի առաջ է եղել, իրավունք ունեմ մոռանալու: Դասղեկն էլ տղամարդ էր, նույնիսկ ծաղկեփունջ էլ չառանք իրեն, ի՞նչ դրամահավաքի մասին է խոսքը: Հիշում եմ, թե ինչ խանդաղատանքով եմ գրականության ուսուցչիս ծաղիկ նվիրել այդ օրը»,-հիշեց բանախոսը: Ըստ ԿԱԻ փոխտնօրենի՝  այդ օրը երեխայի համար պիտի տոն լինի, երեխան պիտի գնա և ամբողջացնի իր կենսագրությունը, իսկ անունը՝ կլինի վերջին դաս, թե զանգ, կարևոր չէ: