Բավ է պառակտվել
14-06-2014 20:18

Մեկ օրում Հայաստան կարող են հասնել Լարսում գտնվող 40 բեռնատարները

Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհ ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ վերականգնված ճանապարհահատվածի վերաբացմանը ներկա են գտնվել նաև Վրաստանի ճանապարհների շինարարության դեպարտամենտի ներկայացուցիչները: Վրաց-ռուսական սահմանային անցակետում ճանապարհահատվածի վերականգնմանը սպասող շուրջ 40 բեռնատարները հնարավորություն կունենան մեկ օրում հասնելու Հայաստան: