Բավ է պառակտվել
09-04-2014 14:51

Վերանորոգվում են բազմաբնակարան շենքերի տանիքները

Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն մեկնարկել են բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքները: 2014թ. նախատեսված ծրագրով, ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում կվերանորոգվի 72639 քմ հարթ և 43023 քմ թեք տանիք. կփոխվեն թեք տանիքների ազբոշիֆերներն ու թիթեղները, իսկ հարթ տանիքները կպատվեն մեկուսիչով: