10-07-2018 22:18

Վերահսկիչ ծառայությունը կստուգի քաղաքապետարանները, Սփյուռքի և էներգետիկայի նախարարությունները

Պետական վերահսկիչ ծառայությունը ստուգումներ կանցկացնի քաղաքապետարաններում, Սփյուռքի և Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություններում, երեքշաբթի լրագրողներին ասաց ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը։

Նա նշեց, որ բոլոր աշխատանքներն իրականացվում են հետևողական, և արդեն այսօր դատախազությանը կփոխանցվեն «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում խախտումների հետ կապված առաջին գործերը։

«Մենք բացահայտել ենք մի քանի միլիոն դրամ արժողությամբ տրանսֆորմատորի հափշտակություն, որում մասնակից են եղել Էներգետիկայի նախարարության աշխատակիցները։ Մենք աշխատում ենք և փաստերը հետևողականորեն ներկայացնում Գլխավոր դատախազությանը», – ասաց Սանասարյանը։

Նա նշեց, որ այդ դեպքն ուսումնասիրվել էր շատ սեղմ ժամկետներում, մնացած հարցերով կատարվում են երկարատև ստուգումներ։

«Մեզ համար չկան անձեռնմխելիներ, մենք հետևողականորեն ստուգումներ ենք անցկացնելու բոլոր կառույցներում», – ասաց Սանասարյանը։