Բավ է պառակտվել
10-09-2015 13:00

Վենետիկի հանձնաժողովը իրավասու չէ պարտադրել. Խ. Հարությունյան

«Մենք քննարկում ենք Մայր օրենքը, և կարևոր է , որ բոլորը մասնակցություն ունենան և հանրությանը հայտնեն իրենց մտահոգությունները»: Այսօր, խոսելով Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը.  «Ես հաճելիորեն զարմացած եմ, թվում էր, որ միայն մի քանի շահագրգիռ քաղաքական ուժեր կզբաղվեն Սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությամբ, բայց իրականում պրոցեսի մեջ ընդգրկված են շատ քաղաքական ուժեր: Եվ էական չի՝ նրանք կողմ են, թե դեմ»:  Պատգամավորը հայտնեց, որ վաղը հավանաբար որոշում կկայացվի և նախագծի քննարկման հարցը կընդգրկվի ԱԺ օրակարգ: «Որևէ կետ, ակնարկ, իրավական ենթատեքստ, որը կարող է աղավաղել մեր ազգային արժեքները և հատկապես ընտանիքի հետ կապված արժեքները լինի միասեռականություն կամ այլ բան՝ չի կարող անցնել: Վենետիկի հանձնաժողովը չէ, ով ուզում է գա: Վենետիկի հանձնաժողովը չունի իրավասություն, որ ներկայացնի որևէ պարտադրանք, դա շատ լուրջ հեղինակություն վայելող, մասնագիտական փորձագետների խումբ է, նրանց կարծիքի հետ շատերն են հաշվի նստում, այդ թվում նաև կառավարություններ, դրա համար մենք չենք կարող այդ հանձնաժողովի կարծիքը հաշվի չառնել, բայց որոշումը մերն է»:  Ինչ վերաբերվում է եվրոպայում տարածում գտած միասեռ ամուսնություններին և այդ երևույթի խրախուսման քաղաքականությանը, ապա Խ. Հարությունյանն ասաց. «Ես ոչ միայն դեմ եմ, այլ նաև առիթ եմ ունեցել ասել, որ դա հիվանդություն է: Հիվանդություն, միայն հիվանդ մարդը այդպես կմտածի»:

Մարինե Բարսեղյան