Բավ է պառակտվել
22-05-2015 11:28

Բարեփոխումների խնդիրը մարդակենտրոն սահմանադրություն ունենալն է. Գ. Հարությունյան

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը քննարկել և հավանություն է տվել նոր հայեցակարգին:  
«Հանձնաժողովում կատարվել է աշխատանքի որոշակի բաժանում տարբեր բաժինների վերաբերյալ: Դեռևս բացի առաջին երեք բաժիններից մյուս բաժինների վերաբերյալ քննարկումներ չեն եղել և դիտարկումներ չկան»,-ասաց Գագիկ Հարությունյանը՝ նշելով, թե բազմիցս հնարավորություն ունեցել է ասելու և ևս մեկ անգամ կրկնում է, որ գերագույն խնդիրը իրավունքի գերակայության խնդիրն է և մարդակենտրոն սահմանադրություն ունենալը: 
«Գերագույն խնդիր էր դրված նաև այն, որ մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները լինեն երաշխավորված: Դրա համար անհրաժեշտ էր մանրակրկիտ աշխատանք, այդ աշխատանքներն արդեն արվել են և ներկայացրել Վենետիկի հանձնաժողովի քննարկմանը: Վենետիկի հանձնաժողովը ստեղծել է փորձագետների խումբ, որոնց հետ քննարկումներ են արվում»,-հայտարարեց ՍԴ նախագահը: 
Վենետիկի հանձնաժողովն արդեն հայտնել է իր եզրակացությունը քննարկված բաժինների վերաբերյալ և եկել այն եզրակացության, որ հանձնաժողովը հետևողական է իրականացրել հայեցակարգում դրված խնդիրները, ընդհանուր առմամբ համաձայն են, բայց որոշ նկատառումներ ունեն, որոնք պետք է քննարկվեն: Դրանք հիմնականում վերաբերվել են սահմանափակումներին: