Բավ է պառակտվել
01-10-2017 13:37

Սաղմոսավանքում տեղի է ունեցել Լևոն Արոնյանի և Արիանա Կաոիլիի պսակադրությունը (Լուսանկար, տեսանյութ)

 

Շաբաթ օրը Հայաստանում տեղի է ունեցել Շախմատի աշխարհի կրկնակի գավաթակիր, հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի և ավստրալացի շախմատիստուհի, երևանյան «Ճամփորդ» թերթի գլխավոր խմբագիր Արիանա Կաոիլիի պսակադրությունը:

 
Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Սաղմոսավանքում, իսկ կնքահայրը՝ Շախմատի ֆեդերացիայի նախագահ, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն էր:
Միջոցառումն այնպիսի իրարանցում է առաջացրել, որ դրա մանրամասները քննարկվում են մինչ օրս: Թերթը իր Facebook-յան էջում հրապարակել է մի դրվագ, որտեղ Արիանան ընթերցում է Չարենցի՝ բոլորիս համար խորհրդանշական « Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը:
Ասմունքն արժանացել է ներկաների բուռն ծափողջույններին: