Բավ է պառակտվել
22-03-2016 10:35

Ավագ երեքշաբթի հիշատակվում է «Տասը կույսերի» առակը

Ավետարանական առակը (Մատթ. 25:1-13) հինգ իմաստուն և հինգ հիմար կույսերի պատմությամբ պատգամում է պատրաստ լինել Տիրոջ Գալստյանը: Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ: Նրանցից հինգի ձեռքներին վառվող մոմեր կան, որոնք խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուս հինգի՝ հանգած մոմերը խորհրդանշում են հիմար կույսերին: