Բավ է պառակտվել
10-10-2016 13:20

Հաղորդավար Վալդիս Պելշը շտապ տեղափոխվել է հիվանդանոց

49–ամյա հայտնի հաղորդավար Վալդիս Պելշը շտապ տեղափոխվել է Մոսկվայի լավագույն կլինիկաներից մեկը։

Հետազոտությունից հետո շոումենի մոտ հայտնաբերվել են մի քանի լուրջ հիվանդություններ:

Այժմ նա ստացիոն բուժում է անցնում, արդեն նշանակվել է ինտենսիվ թերապիայի կուրս։

Պելշի վիճակը գնահատվում է կայուն։ Նա հաստատել է, որ իրեն տեղափոխել են հիվանդանոց, սակայն նշել է, որ դա պլանային միջոցառում է։

Վալդիս Պելշը հայտնի շոումեն է, հեռուստահաղորդավար, պրոդյուսեր, 2001–2004 թթ.–ին զբաղեցրել է Ռուսական առաջին ալիքի մանկական և ժամանցային հաղորդումների տնօրենի պաշտոնը։ Պելշը հայտնի է դարձել «Գուշակիր մեղեդին» հեռուստահաղորդման շնորհիվ։