Բավ է պառակտվել
25-03-2015 14:44

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում Սանկտ Պետերբուրգում

Մարտի 21 Սանկտ-Պետերբուրգի Ռուսական Պետական թանգարանում (Ստրոգանովի պալատ) տեղի ունեցավ գրական–երաժշտական երեկո՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության հետևանքով զոհված պոետների հիշատակին։ Այս մասին հայտնում է "Պետերբուրգի հայերի լրաբեր"-ը: Միջոցառման սկզբում "Պետերբուրգի հայեր" տարածաշրջանային հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսանդր Նազարովը հավաքվածների ուշադրությանը ներկայացրեց զեկույց՝ Դանիել Վարուժանի, Ռուբեն Սևակի,Գրիգոր Զոհրապի,Սիամանթոյի կյանքի և ստեղծագործության մասին։ Հաղորդավարը կարդաց պետերբուրգյան պոետ Սերգեյ Գորոդեցկու բանաստեղծությունը՝նվիրված Հայաստանին։ Սանկտ–Պետերբուրգի պետական համալսարանի ուսանողուհի Ալեքսանդրա Միխայլովան կարդաց Դանիել Վարուժանի բանաստեղծությունը։ Բանասեր Կոնստանտին Խուրշուդյանի կատարմամբ հայերեն լեզվով հնչեցին Ռուբեն Սևակի բանաստեղծություններից։ Հայտնի հասարակական գործիչ Գեորգ Գաբրիելյանը կարդաց Սիամանթոյի բանաստեղծությունը։ Պետերբուրգյան լրագրող և իրավապաշտպան Անտուան Առաքելյանը խոսեց Հայկական ցեղասպանության պատմության փաստերի մասին։ Երեկոյի երաժշտական բաժնում ֆլեյտահար և երգահան Սասուն Առաքելյանը կատարեց համաշխարհային երաժշտական արվեստի դասականների՝Ալեսսանդրո Մարչելլոյի, Ֆրանց Շուբերտի,Ջուլիո Կաչինիի, Արամ Խաչատրյանի և իր անձնական ստեղծագործությունները։ Երեկոյի ավարտին Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը պատմեց ամբողջ աշխարհում տեղի ունեցող Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների մասին և երախտագիտություն հայտնեց Պետերբուրգի երեկոյի կազմակերպիչներին։ Միջոցառումը կազմակերպել էր «Պետերբուրգի հայեր» տարածաշրջանային հասարակական կազմակերպությունը՝ Ռուսական Պետական թանգարանի աջակցությամբ և համագործակցությամբ։