Բավ է պառակտվել
19-05-2014 18:01

Լարսում տեղի ունեցած փլվածքի հետևանքով 6 մարդ համարվում է անհետ կորած

Ամբողջ գիշեր Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում Թերեք գետի ափին տեղի ունեցած փլվածքից հետո անհետ կորած քաղաքացիների որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Այս մասին այսօր Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը տեղեկացել է Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հերթապահի հետ հեռախոսարույցից: 

Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը Վրաստանի Հանրապետության ՆԳ նախարար Ալեքսանդր Չիկայիձեի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Հայաստանում իր գլխավորած կառույցը պատրաստ է Վրաստանի իր գործընկերներին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտտից ստացած տեղեկությունների համաձայն` աղետի գոտուց անվտանգ տարածք են տեղափոխվել Հայաստանի 7 քաղաքացիներ:

 Վրացական լրատվամիջոցների տարածած լուրերի համաձայն` տարհանված քաղաքացիների թիվը հասնում է 250-ի: Այս պահի դրությամբ տեղի բնակիչներից 6-ը համարվում են անհետ կորածներ: