Բավ է պառակտվել
20-01-2015 14:09

ՀՀ-ում ռուսական ռազմաբազան կհամալրվի պայմանագրային զինծառայողներով

Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի անձնակազմը հաջորդ տարվա գարնանից կհամալրվի բացառապես պայմանագրային զինծառայողներով, «Ինտերֆաքս»-ին հաղորդել է ՌԴ զինված ուժերի Գլխավոր շտաբը: «2016թ. գարնանը վերջին զորակոչիկները կլքեն Հայաստանում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազան», - հայտարարել է գործակալության զրուցակիցը: Գլխավոր շտաբի ներկայացուցիչը ընդգծել է, որ այդ որոշումն ընդունվել է դեռ անցած տարի եւ կապված չէ Գյումրիի ողբերգական իրադարձությունների հետ: Գործակալության զրուցակիցը հիշեցրել է, որ 2014թ. դեկտեմբերից Տաջիկստանում տեղակայված 201-րդ ռուսական ռազմաբազան հավաքագրվում է բացառապես պայմանագրային զինծառայողներով: Նրա խոսքով՝ օտարերկրյա ռուսական ռազմաբազաներ ուղարկված զինծառայողների բարոյահոգեբանական որակների ստուգումն իրականացվում է ռազմական շրջանների հավաքակետերում: