05-03-2014 13:03

Եռաբլուրում ընթանում է սպարապետ Վազգեն Սարգսյանին նվիրված հանդիսավոր արարողությունը

Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 55 տարեկան: Սպարապեի ծննդյան առթիվ Եռաբլուր պանթեոնում կազմակերպվել է հանդիսավոր արարողություն՝ պատանի երկրապահների մասնակցությամբ:

Վաղ առավոտից սպարապետի շիրմին են այցելել բարձրաստիճան պաշտոնյաներ, ազատամարտիկներ, զինվորականներ և բազմաթիվ քաղաքացիներ:

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից Եռաբլուրում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը,Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախարարներ, պատգամավորներ, ԵԿՄ վարչության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, ԵԿՄ վարչության նորընտիր անդամներ Սուրիկ Խաչատրյանը և Սամվել Ալեքսանյանը:

Եռաբլուրում այս պահին էլ շարունակվում է Վազգեն Սարգսյանին նվիրված հանդիսավոր արարողությունը: