Բավ է պառակտվել
08-06-2015 14:05

Վայոց ձորում զինվորականները Нива-ով 250 մետր գլորվել են ձորը

Վայոց ձորի մարզում երեկ՝ ժամը 21:00-ի սահմաններում, «Վազ 2121» մակնիշի 56 ՏՏ 883 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Զեդեա գյուղից դեպի Հորադիս գյուղատեղի տանող դաշտամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 250 մետր գլորվել ձորը: Վթարի հետևանքով Վայքի բուժմիավորում են տեղափոխվել Վայք քաղաքի բնակիչներ, 51-ամյա Հրայր Գևորգյանը, 48-ամյա Միսակ Մարգարյանը և Ջերմուկ քաղաքի բնակիչ, 58-ամյա Սիրակ Գևորգյանը: Վիրավորներին ձորից մեծ դժվարությամբ դուրս են բերել Վայքի փրկարարները և տեղի ՃՈ աշխատակիցները: Հիվանդանոց տեղափոխված Ս. Գևորգյանը ժամեր անց մահացել է: