13-09-2014 15:15

Վաղը Հայ եկեղեցին նշում է Խաչվերացը. երկուշաբթի մեռելոց է

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սեպտեմբերի 14-ին նշում է Խաչվերացը՝ հինգերորդ տաղավար տոնը: Այն Սուրբ Խաչին նվիրված չորս տոներից մեծագույնն է:
Հայ Եկեղեցու ծիսակարգով տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիներին բոլոր եկեղեցիներում մատուցվում է Մեռելոց հիշատակի Ս. Պատարագ:
2007 թ. ՀՀ կառավարության որոշմամբ տարվա ընթացքում բոլոր հինգ տաղավար տոներին հաջորդող օրերը հայտարարված են ոչ աշխատանքային:
Խաչվերացը Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայ եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ը հանդիպող կիրակի: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի ևԳողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: