Բավ է պառակտվել
30-08-2014 09:34

Հավանական է վաղը Վերին Լարսի երթևեկությունը վերականգնվի

«Կապի ու տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ օգոստոսի 20-ին Վերին Լարսում տեղի ունեցած փլուզմանը հետևած շինարարական աշխատանքներում դրական միտում է նկատվում.

«Նորություն կա: Վրացական կողմը մեզ փոխանցել է, որ հողային աշխատանքները ավարտվել են, մնացել են ամրացման աշխատանքները: Հույս ունենք, որ օգոստոսի 31-ին վերջնական դրական լուրեր կունենանք, ու ինչպես ասում է վրացական կողմը, այդ օրը հնարավոր է երթևեկությունը վերականգնվի»,–գրում է «Հայկական ժամանակ»-ը։