Բավ է պառակտվել
08-08-2015 10:17

Վաղինակ Շուշանյանը դուրս է եկել «Ոչ թալանին» նախաձեռնությունից

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը հայտարարել է, որ դուրս է եկել նախաձեռնության շարքերից: «Ժողովուրդ ջան, անձնական խնդիրների ու աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով ստիպված եմ դուրս գալ «Ոչ թալանին» նախաձեռնությունից: Սա դեռ չի նշանակում, որ ես թողնում եմ պայքարը, ընդհակառակը ես շարունակելու եմ ու ցանկացած պահի պատրաստ եմ դուրս գալ փողոց: Մնալու եմ ընկերներիս կողքին ու թիմից դուրս պատրաստ եմ հնարավորինս աջակցել իրենց», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Շուշանյանը: