Բավ է պառակտվել
08-05-2015 15:51

Վասիլյևան դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման պետգույքի հափշտակման համար

«Օբորոնսերվիս»-ի գործով գլխավոր դերակատար Եվգենիա Վասիլյևան դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում: Վասիլյևան կալանավորվել է դատարանի դահլիճում: Իրականում նա գաղութում կանկացնի 2,5 տարի՝ հաշվի առնելով իր նկատմամբ նախկինում սահմնված տնային կալանքը: Ավելի վաղ պետական դատախազը խնդրել էր Վասիլյևային դատապարտել պայմանական ութ տարվա ազատազրկման: Գործի մյուս դերակատարները նույնպես ստացել են իրական ազատազրկում: Դատարանը նաև վճռել է, որ «Օբորոնսերվիս»-ի դերակատարները պարտավորվում են վճարել տուժածների հայցերով ավելի քան 215 մլն. ռուբլի: Եվգենիա Վասիլյևան, ով 2010-2012 թթ. Գգխավորում էր նախ պաշտպանության նախարարի աշխատակազմը, այնուհետև գերատեսչության գույքային հարաբերությունների դեպարտամենտը, տնային կալանքի տակ է գտնվել 2012 թվականի նոյեմբերից: Այսպես կոչված «Օբորոնսերվիս»-ի գործի շրջանակներում նա մեղադրվում է ՊՆ-ին պատկանող անշարժ գույքի կանխամտածված վաճառքի մեջ վերահսկվող գործարար կառույցներին ցածր գներով: Այդ սկանդալի հետևանքով իր նախարարական պորտֆելից զրկվեց Անատոլի Սերդյուկովը, ով տվյալ գործով անցնում էր որպես վկա: