Բավ է պառակտվել
06-05-2015 13:12

Վասիլյևան մեղավոր է ճանաչվել ՌԴ-ի պետգույքի հափշտակման մեջ

Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը կայացրել է վճիռ ՌԴ Պաշտպանության նախարարության նախկին պաշտոնյա Եվգենիա Վասիլյևայի գործով: «Եվգենիա Վասիլյևան, Լարիսա Եգորինան, Մաքսիմ Զակուտայլոն, Իրինա Եգորովան և Յուրի Գրեխնեվը գույքի հափշտակում են կատարել», - կայացրեց վճիռը դատավոր Տատյանա Վասյուչենկոն: Նրա կարծիքով՝ նրանց մեղքը հսատավում է ապացույցներով և վկաների ցուցմունքներով: Դրանից հետո դատավորը անցավ յուրաքանչյուր հանցագործության մանրաասն նկարագրին: Բացի այդ նա պետք է վերլուծի ապացույցները և գնահատի պաշտպանության և մեղադրանքի վարկածները, որից հետո մեղադրյալների նկատմամբ պատիժ կսահմանվի: Ավելի վաղ դատախազությունը արդարացի համարեց Վասիլևայի նկատմամբ ութ տարվա ազատազրկում սահմանել 3 մլրդ. ռուբլու հափշտակման համար: