27-03-2014 21:06

Վարպետ. նոր երգ` նվիրված դերասան Կարեն Մկրտչյանին

Համացանցում հայտնվել է նոր երգ` նվիրված դերասան Կարեն Մկրտչյանին, որի բուժման համար դրամահավաք էր կազմակերպվել: Երգի հեղինակը ռեփեր Արշոն է, որից հետ տեսահոլովակում նկարահանվել ու երգը կատարում են Զուլին, Նորսը, Րաֆֆի Ալթունյանը, Հայկ Ղուլյանը, Գոռ Հարությունյանը: Հիշեցնենք, որ «Թատրոն 32»-ի դերասան, «Արմենիա» հեռուստաընկերության «Եզրագծից այն կողմ» սերիալում Մարատի կերպարը մարմնավորած Կարեն Մկրտչյանի` անհայտ անձանց կողմից հարձակման ենթարկված լինելուց հետո նրա առողջական վիճակի բարելավում չի նկատվում. Կարենն այժմ անվասայլակով է և չի տեղաշարժվում: Օրեր առաջ դերասան Կարեն Մկրտչյանը` բուժման նպատակով մտերիմ ընկերոջ դերասան` Վարդան Արզումանյանի հետ մեկնել է Գերմանիա: Հիշեցնենք նաև, որ մարտի 30-ին, ժամը՝ 19:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունենալու բարեգործական համերգ՝ սիրված երգիչ երգչուհիների մասնակցությամբ: