Բավ է պառակտվել
10-02-2014 12:40

Մեքենաներն ապահովագրված են, բայց վարորդներին շարունակում են տուգանե՞լ

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, ՛՛Աքիլլես՛՛ ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, որ իրենց դիմում են վարորդները ու ասում, որ մեքենաներն ապահովագրել են, սակայն նարնց տուգանում են:
Ըստ ՀԿ նախագահի նման դեպքերում վարորդները պետք է դիմեն ապահովագրական ընկերությանը, միայն այդ դեպքում տուգանքները կհանվեն: Երբ վարորդը չգիտի կանոնները, չի կարող իրեն պաշտպանել, բայց ի տարբերություն մի երեք-չորս տարիներ առաջվա հետ, անհամեմատ փոխվել է իրավիճակը, նման կարծիքի է Հովհաննսիյանը:
Ըստ նրա ,տեսախցիկների առկայությունն էլ է նպաստում նրան, որ վարորդներն ավելի զգոն լինեն և հետևեն կանոններին:
«Աքիլլես» ՀԿ-ի ղեկավարն ասաց նաև, որ մարդիկ կան, որ տարիներ առաջ լիազորագրերով վաճառել են իրենց մեքենաները, բայց դեռ այդ քաղաքացիների վրա տուգանք է գալիս:
«Սա ևս վարորդներին մտահոգող հարց է, ու սրա վերաբերյալ էլ ենք բողոքներ ստանում»,- նշեց Էդուարդ Հովհաննիսյանը՝ ավելացնելով, թե վարորդների մոտ առաջացած բազմաթիվ հարցերի վերաբերյալ իրենք դիմում են Ոստիկանությանը, Տրանսպորտի և կապի նախարարությանը:
Հովհաննիսյանը նշեց, որ տաքսու վարորդները բողոքում են, որ իրենք դիմում են ապահովագրական ընկերություններին, սակայն իրենց չեն ապահովագրում: Էդուարդ Հովհաննիսյանն ասաց, որ իրենք հորդորում են վարորդներին, որպեսզի բողոքների դեպքում ոչ թե ուղղակի ահազանգեն, այլ դիմեն գրավոր, որպեսզի իրենք կարողանան գործին ընթացք տալ:
Ինչ վերաբերում է դատական համակարգին, Էդուարդ Հովհաննիսյանն ասաց, թե դրանից իրենք գոհ են, որովհետև հիմնականում դատերը շահում են: