Բավ է պառակտվել
21-07-2017 12:51

Վարդավառ. Ամռան ամենասիրելի տոնի պատմությունն, ավանդույթներն ու սովորույթները

Վարռավառ՝ ամռան սիրելի տոն:
Վարդավառը Հայաստանում ամենասիրված ամառային տոներից է:


Մայրաքաղաքում և մարզերում այս տոնին անհամբերությամբ են սպասում բոլորը՝ մեծից փոքր:Այդ օրը երեխաներն իրավունք ունեն ջրել բոլորին՝ ում ցանկանան, իսկ մեծահասակները հնարավորություն են ստանում վերադառնալ մանկություն՝ թեկուզ մեկ օրով:
Վարդավառի տոնը շարժական է, այս տանի այն կտոնվի հուլիսի 23-ին՝ կիրակի օրը:

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոն


Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, կամ Վարդավառը, նշվում է Սուրբ Զատկից 14 շաբաթ անց: Այն ՀայԱռաքելական եկեղեցու հինգ գլխավոր տոներից է, և մի շարքում է դասվում ՝ Սուրբ Ծնունդի և Աստվածահայտնության, Հարության, Աստվածածնի վերափոխման և Խաչվերացի հետ ։
Վարդավառի տոնին նախորդում է մեկ շաբաթյա պահքը, իսկ դրան հաջորդող երկուշաբթի օրը նշվում է մեռելոցը՝ հանգուցյալների հիշատակի օրը:

Վարդավառը նախաքրիստոնեական շրջանում
Տոնի անվանումն ըստ ամենայնի ունի «վարդ» արմատը և տանում է դեպի վարդաջրով ցողելու հնագույն ավանդույթը, որը հետագայում փոխարինվել է սովորական ջրով:
Հեթանոս Հայաստանում Վարդավառը կապում էին սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկի, և աստվածուհու ու Վահագնի սիրո հետ: Նվիրելով վարդեր, և ցողելով վարդաջուր Աստղիկը սեր էր սփռում ողջ Հայաստանով մեկ, իսկ կրակի աստված Վահագնը մշտապես պայքարելով չարի դեմ՝ հսկում և պաշտպանում էր այդ սերը:

Քրիստոսի Պայծառակերպության մասին լեգենդը


Քրիստոսի Պայծառակերպության վայրը քրիստոնեության մեջ ավանդաբար համարվում է իսրայելյան Ֆավոր լեռը: Համաձայն Աստվածաշնչի, Հիսուս Քրիստոսն իր առաքյալների՝ Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի հետ բարձրանում է լեռը՝ աղոթելու: Աղոթքի ժամանակ Հիսուսը պայծառակերպվում է նրանց առաջ. «Եվ նրա դեմքը փայլեց, ինչպես արեգակը, և նրա զգեստները դարձան սպիտակ, ինչպես լույսը»: " (Մատ. 17:2, Մրկ. 9:2, Ղուկ. 9:29):
Ապշած առաքյալների աչքի առաջ Հիսուսը խոսում էր Հին Կտակարանի մարգարեներՄովսեսի և Եղիայի հետ: Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Երուսաղեմում Քրիստոսի կյանքի վերջին օրերի դեպքերի մասին (Ղուկ. 9:31):

Տոնի ավանդույթներն ու սովորույթները
Վարդավառի տոնին ժողովրդի մոտ բացի միմյանց ջրով ցողելուց ընդունված է նաև աղավնիներ բաց թողնելը, ինչը խորհրդանշում է համաշխարհային ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունն ու աղավնին, որին Նոյը երեք անգամ բաց էր թողել տապանից:
Մեկ այլ սովորույթով այդ օրը ընդունված է վարսերը զարդարել ծաղիկներով, ինչը խորհրդանշում է Քրիստոսի պայծառակերպության բերած ուրախությունը:
Արդեն գոյություն ունեցող կանոնների համաձայն, Վարդավառի օրն ընդունված է ջուր լցնել բոլոր անցորդների վրա: Դա կարծես յուրատեսակ ողջույն է, որի ժամանակ կիրառվում են ձեռքի տակ եղած դույլեր, անոթներ, շշեր և նույնիսկ ջրային ատրճանակներ: Տոնին ջրվելիս ոչ ոք չի նեղանում, ընդհակառակը, կարծիք կա, որ ջուրն այդ օրը բժշկելու հատկություններ է ունենում: Այդ պատճառով, եթե ձեզ ջրել են, ապա դա միայն օգուտ և հաջողություն կբերի:

Տոնածիսական խոհանոց
Ավանդաբար Վարդավառին մատաղ է արվում, այսինքն ողորմածության զոհ է մատուցվում: Սուրբ գիրքն ասում է, որ այդ օրը «Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի կանչիր ո՛չ քո բարեկամներին, ո՛չ քո եղբայրներին, ո՛չ քո ազգականներին, և ո՛չ էլ քո հարուստ հարևաններին, որպեսզի նրանք էլ փոխարենը քեզ չհրավիրեն, և քեզ հատուցում լինի»: Այլ, երբ ընդունելություն անես, կանչիր աղքատներին.« և երանելի լինես, որովհետև փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն» (Ղուկ.14:12-14):
Այդպիսով մատաղը կատարվում է կամ բարեգործական ճաշկերույթի տեսքով, կամ զոհաբերված կենդանու կամ թռչնի միսը բաժանվում է կարիքավորներին:
Աղանդերի սեղանն այդ օրը ավանդաբար զարդարում են կրակի վրա խորոված խնձորներով՝ երբեմն դրանց են ավելանում ընկույզ, դարչին, մեխակ և նազուկ կոչվող հայկական թխվածքը:

Եղանակը նպաստում է
Այս տարի եղանակային կանխատեսման համաձայն Վարդավառի օրը ողջ Հանրապետության տարածքում շոգ է լինելու:
Արարատյան դաշտավայրում, Երևանում և Սյունիքի նախալեռներում ցերեկը սպասվում է 38-39 աստիճան (օդի ջերմաստիճանը նորմայից 5-7 աստիճանով բարձր կլինի):
Շիրակի մարզում և Վայոց Ձորի լեռնային շրջաններում կլինի 28-33 աստիճան, իսկ Կոտայքի և Արագածոտնի լեռնային շրջաններում սպասվում է 25-30 աստիճան տաքություն:
Արցախում կիրակի օրը օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 34-37 աստիճան:
Ինչպես երևում է եղանակը բարեհաճ է Վարդավառի տոնին սպասողների հանդեպ, հետևաբար պատրաստեք դույլերն ու շշերը՝ միմյանց ջրելու համար, և համարձակորեն դուրս եկեք փողոցներ: