10-11-2014 12:55

Եթե իսլամիստները վերելք ապրեն, ապա կարող են մեծ վտանգ կներկայացնել ՀՀ-ի համար.մասնագետ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵՊՀ դասախոս, կրոնագետ, աստվածաբան Վարդան Խաչատրյանը համոզմունք հայտնեց, որ մեր երկիրը պարտավոր է ներկայիս աշխարհաքաղաքական գործընթացների ֆոնին իր ներսում հասնել գիտակցության այն աստիճանին, որ ցանկացած բարդ իրավիճակի պատրաստ լինի:  Խոսելով թուրքալեզու իսլամադավանների համախմբման գործընթացին՝ աստվածաբան մադին նշեց. «Եթե նրանք մի օր վերելք ապրեցին, ապա կարող են մեծ վտանգ կներկայացնել Հայաստանի համար»: Պարոն Խաչատրյանի խոսքով՝  այսօր Ռուսաստանն էլ է վախենում է, որ ապագայում կարող է Ադրբեջանի աշխարհիկ իշխանությունը վերանա և փոխարենը գան իսլամիստները, ինչը Հայաստանի համար վտանգավոր կլինի: «Որոշ մասնագետներ պնդում են, որ հայերի դեմ ոտնձգությունները Թուրքիայի կողմից են նախաձեռնված՝ Քեսաբի դեպքերը, Բերձորի եկեղեցին և այլն, սակայն դրանից վտանգը ոչ միայն չի պակասում, այլ նաև ավելանում է»,- ասաց կրոնագետն ու հիշեցրեց, որ իսլամիստ ծայրահեղական զինյալների վտանգը ՄԱԿ-ը գնահատել է 3-րդ աստիճանի, որը միջազգային տեսանկյունից ամենաբարձրն է և Հայաստանն իր դաշնակիցների հետ պետք է մտածի միասնական ճակատ ստեղծելու մասին: