Բավ է պառակտվել
23-09-2013 20:15

Վարդան Սեդրակյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը 14 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ մեղավոր ճանաչվելով ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձը կազմակերպելու մեջ:

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայանքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը Սեդրակյանի մեղքն ապացուցված է համարել: Սամվել Հարությունյանը 12 տարի է ստացել, իսկ Հայրիկյանի վրա կրակած Խաչիկ Պողոսյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման:

Սամվել Հարությունյանը, հունիսի 24-ին կայացրած դատական նիստին հայտարարել էր, որ աշխատել է Վարդան Սեդրակյանի մոտ և վերջինս միշտ պայմանավորվածից քիչ գումար է իրեն տվել: Սա այնպես է բարկացրել իրեն, որ որոշել է Սեդրակյանին վատություն անել՝ աղմուկ բարձրացնելով և Սեդրակյանին դրա մեջ ներքաշելով:   

Հիշեցնենք նաև, որ Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը դատաքննության ընթացքում միջնորդել է իր պաշտպանյալին 43 միլիոն 424 հազար դրամ վճարել որպես վնասի փոխհատուցում: Դատավորն հայտարարել է, որ այդհարցը թողնում է առանց քննության:

Վ.Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի կարծիքով պատիժը 14 տարով խիստ էր և պատրաստվում է բողոքարկել դատավճիռը Վերաքննիչ դատարանում: