12-03-2014 16:39

Դերասան Վարդան Պետրոսյանը հոգեպես շատ ընկճված է. Առաջին դատական նիստը հետաձգվեց

Այսօր, մարտի 12-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է դերասան Վարդան Պետրոսյանի գործով առաջին դատական նիստը։ Դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը պատճառաբանել է, թե այսօր, ժամը 12։30-ին, մեկ այլ դատարանում նիստի է, իսկ հետո գնալու է փաստաբանական դասընթացի։

Ըստ տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանի սա միտումնավոր հետաձգում է.: Ըստ նրա Վարդան Պետրոսյանը չորս պաշտպան ունի, նրանցից գոնե մեկը կարող էր գալ:
՛՛Այս հետաձգումը եւ բարոյական եւ ֆիզիկական ցավ է պատճառում տուժող կողմին`հաշվի առնելով այն, որ տուժող Տաթեւիկ Հակոբյանն ի վիճակի չէ լիարժեք քայլել՛՛,-նշել է Բալոյանը։

Այս ընթացքում խոսքի իրավունք է խնդրել դերասանը, խոսքը ուղղելով տուժողի հարազատներին:
«Նախ առաջին հերթին ուզում եմ դիմեմ տուժողներին եւ իմ պատասխանը առաջին հերթին ուղղված է ձեզ, հարգելի Հակոբյանններ: Ես ձեզ կբացատրեմ, թե ինչու է հետաձգվելու դատը: Իմ պատասխանը ուղղված չէ ոչ դատախազին, ոչ պաշտպանին, քանի որ նրանք շատ լավ գիտեն, որ ես դրա իրավունքը ունեմ»,-ասաց Վարդան Պետրոսյանը՝ դիմելով տուժող կողմին:

Մինչ դերասան-մեղադրյալը խոսում էր, նրա խոսքն ընդհատեց դատավորը, նշելով, որ ինքը իրավունք չունի դիմել դատարանի դահլիճում գտնվողներին, այլ կարող է դիմել դատարանին:

Տուժող Հայկ Հակոբյանը վրդովված, ի նկատի ունենալով Վարդան Պետրոսյանի փաստաբանին, ասաց. «Ավելի լավ ա, էդ ուռոդը չգա, տեսնենք, թե դու ի՞նչ ես ասում»։

Վարդան Պետրոսյանի հարազատները նշել են, որ դերասանը բարոյապես ընկճված է ու շատ ծանր հոգեկան վիճակում է գ
Դատարանը հետաձգեց գործի քննությունը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 28-ին: