Բավ է պառակտվել
24-06-2015 16:34

Վարդան Պետրոսյանը միացել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարին

Դերասան Վարդան Պետրոսյանը, որը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այսօր կեսօրից հացադուլ է հայտարարել: Այդ մասին  տեղեկացրեց Պետրոսյանի քույրը` Աշխեն Պետրոսյանը: Նրա խոսքով, դերասանը հացադուլը հայտարարել է ի զորակցություն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող «Ոչ թալանին» շարժման մասնակիցների: «Ես ֆիզիկապես այդտեղ չեմ, բայց այսպես կարող եմ իմ զորակցությունը հայտնել բողոքի բոլոր մասնակիցներին»,- փոխանցել է Վարդան Պետրոսյանը: