Բավ է պառակտվել
29-01-2015 16:53

Վարդան Պետրոսյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը մեղավոր է ճանաչել դերասան Վարդան Պետրոսյանին և դատապարտել է նրան հինգ տարվա ազատազրկման: Դատարանի որոշմամբ Պետրոսյանը 2 տարվա ժամկետով զրկվում է վարորդական իրավունքից: Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին՝ 21:20, Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել է երկու մեքենա: ՃՏՊ-ի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել էին 7 մարդ, այդ թվում նաև Վարդան Պետրոսյանը: Քիչ անց մահացան եղբայրներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3 մասով: Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր: Դատական գործընթացը սկսվել էր 2014 թվականի մարտի 12-ին: