27-01-2015 08:30

Վարդան Պետրոսյանը իրեն մեղավոր չի ճանաչում

Երեկ Հյաստանի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում իր վերջին խոսքում հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում: «Ես կատարվածը համարում եմ դժբախտ պատահար, որը կարող էր տեղի ունենալ մեզնից յուրաքանչյուրի հետ: Գիտակցելով կատարվածում իմ պատասխանատվության չափը՝ ես, այնուամենայնիվ, հայտարարում եմ, որ ինձ չեմ ճանաչում մեղավոր իմ դեմ առաջադրված մեղադրանքով», - ասաց Վարդան Պետրոսյանը:

Դերասանը անվանեց դատական գործընթացը «ռեժիմի» կողմից քաղաքական հետապնդում: Դատական նիստը ավարտվել է: Վճիռը կհրապարակվի հունվարի 29-ին: Դատախազ Արթուր Սարգսյանը պահանջել է դերասանին դատապարտել 6,5 տարվա ազատազրկման՝ 3 տարով նրան զրկելով վարորդական իրավունքից: Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կիլոմետրի վրա բախվել է երկու ավտոմեքենա: ՃՏՊ-ի արդյունքումտարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է 7 մարդ, այդ թվում նաև հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Քիչ անց վախճանվեցին ՃՏՊ-ում տուժված Էդգար և Էդուարդ Հակոբյանները: Փաստով հարուցվեց քրեական գործ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3 մասով: Վարդան Պետրոսյանը ձերբակալվեց: Դերասանը մեղադրվում է երթևեկության կանոնների խախտման մեջ, ինչը անզգուշության հետևանքով դարձավ երկու կամ ավելի մարդկանց մահվան պատճառ: Դատական գործընթացը սկսվեց 2014 թվականի մարտի 12-ին: