Բավ է պառակտվել
23-01-2015 15:52

Պերմյակովին հոգեբուժական փորձաքննություն է նշանակվել

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին հոգեբուժական փորձաքննություն են նշանակել: «Համատեղ հետաքննության շրջանակներում նշանակվել է և անցկացվում է մի շարք դատաքրեաբանական փորձաքննություններ: Շուտով տեղի կունենա նաև նման հանցագործությունները կատարելու դեպքում նախատեսված հոգեբանական և հոգեբուժական փորձաքննությունը», - ասել է իրավիճակից տեղյակ աղբյուրը: Նշվել է նաև, որ բոլոր փորձաքննությունները կկազմակերպվեն Հայաստանում տեղակայված 102-րդ ՌԴ ռազմաբազայում: Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար գնդակահարվելեն Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները, այդ թվում նաև երկամյա աղջիկ: Ընտանիքի ամենակրտսեր անդամը՝ վեց ամսեկան Սերյոժա Ավետիսյանը, ծանր վնասվածք էր ստացել. նրան հարվածել էին սվինով, քանի որ ինքնաձիգը չէր կրակել: Մեկ շաբաթ անց բժիշկների բոլոր ճիգերին հակառակ փոքրիկի կյանքի թելը կտրվեց: Այդ սարսափելի սպանդում մեղադրվում է ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը, ով արդեն խոստովանել է իր մեղքը: