Բավ է պառակտվել
16-03-2014 12:55

Վալերիան կորցրել է երեխային


Երգչուհի Վալերիայի և պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինի ընտանիքում դժբախտություն է պատահել. հղիության երկրորդ ամսվա ընթացքում նա կորցրել է երեխային: Արտիստուհուն իր ամուսնու ուղեկցությամբ նկատել են մերձմոսկովյան հիվանդանոցում: Հենց այնտեղ է Վալերիան եղել հսկողության տակ, սակայն այս անգամ երգչուհու այցելությունը օրացույցից դուրս էր:
Հայտնի է դարձել, որ Վալերիայի մոտ վիժում է եղել:


«Ցավոք, այդ համապատասխանում է իրականությանը.մենք երեխա ենք կորցրել: Պատճառը վիրուսային հիվանդությունն է, որը իմ կինը ոտքի վրա է տարել.նա ունեցել է բարձր ջերմաստիճան և այդ պատճառով հզոր անտիբիոտիկներ է ընդունել», - պատմել է Իոսիֆ Պրիգոժինը:
«Մենք շատ էինք ուզում, որպեսզի ամեն ինչ ստացվի և ոչինչ չվտանգի հղիությունը, ահա թե ինչու մենք չենք մեկնաբանել Վալերիայի հղիության մասին լուրերը: Մենք ընդհանրապես չէինք ցանկանում որևէ մեկի հետ խոսել այդ մասին և ամեն ձևով թաքցրել ենք լրագրողներից այդ փաստը, ահա թե ինչու, երբ առաջին անգամ տեղեկացանք այդ մասին, մենք ո'չ հաստատել ենք, ո'չ էլ ժխտել այդ նորությունը: Մեզ բժիշկները զգուշացրել էին վիժման վտանգի մասին, և այն պահպանվում էր այդ ամիսների ընթացքում: Սակայն, դժբախտաբար, այդպիսի բաներ պատահում են, և ոչ ոք ապահովագրված չէ: Սակայն այդ չի նշանակում, որ մենք հրաժարվել ենք այդ մտքից: Հուսով եմ, որ որոշ ժամանակ անց մենք կրկին կանդրադառնանք այդ թեմային: Մենք մտադրված էինք հայտարարել այդ մասին, երբ Վալերիայի մոտ փորիկ նկատվեր: Մենք երջանիկ էինք, որ մարդիկ աջակցում են մեզ: Ինձ մոտ ընդհանրապես այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ մարդիկ այդ հղիության նորությունից մեզանից շատ են ուրախացել: Ես անգամ կասկած չունեմ, որ ես ու Լերան դեռ կունենանք ընդհանուր երեխա: Մենք նույնիսկ արդեն անուն ենք մտածել երեխայի համար», - ասել է երգչուհու ամուսինը:


Բացի այդ Իոսիֆը տեղեկացրել է, որ մոտ օրերս Վալերիան մտադրված է մի փոքր դադար տալ, սակայն արդեն մայիսից նա կվերսկսի իր հյուրախաղերը: