Բավ է պառակտվել
10-05-2014 08:37

Գիտնականների արտագաղթի համար մեկ պատճառը հոգեբանական գործոնն է

«Հայաստանում ստեղծված «գաղջ մթնոլորտի» պատճառով վերջերս երկիրը լքած՝ 25 տարվա գիտնական, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահան Ղույումչյանի խոսքերով՝ արտագաղթի հիմնական պատճառը մարդկանց սոցիալական վիճակը չէ, ավելի մեծ դեր է խաղում հոգեբանական գործոնը։ Ինքը՝ Վահան Ղույումչյանը, հնարավորություն ունեցել է ավելի վաղ հեռանալու՝ մասնագիտական վերապատրաստումների առիթներով, բարեկամների հրավերով, բայց չէր լքում երկիրը՝ հավատալով, որ մեր ժողովրդի  ոգին բարձր է,  եւ նա ձգտում է անկախ պետականություն կերտել, ու դա նաեւ իր երազանքն էր։ Բայց երբ հասկացավ, որ ժողովուրդն իրեն կամավոր ստրկության է մատնել, երկրից հեռանալը գիտնականի համար դարձավ անխուսափելի»,-գրում է  «Առավոտ»  պարբերականը: