Բավ է պառակտվել
29-09-2015 09:33

Վահան Մարտիրոսյանի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել

Կնոջ եւ երեխայի հետ Բաքու փախած, «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար Վահան Մարտիրոսյանի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել: Այս մասին,հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (Խոշոր չափի գողություն): Քրեական գործի շրջանակներում որոշում է կայացվել Վահան Մարտիրոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, իսկ սեպտեմբերի 9-ին հայտարարվել է հետախուզում: Մարտիրոսյանը, որը հայտարարում էր, թե ծեծի են ենթարկվել ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի կողմից, դեպքից հետո կնոջ եւ երեխայի հետ հինգ օր ապրել է ծանոթներից մեկի՝ Ռուզան Մարգունու բնակարանում, որտեղից էլ 3820 դոլար եւ մեկ ոսկյա մատանի է գողացել: