Բավ է պառակտվել
06-11-2014 11:32

Ուղևորահոսքն ավելացել է 11 տոկոսով

Ընթացիկ տարվա հոկտեմբերին, նախորդ՝ 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 11 տոկոսով: Այս մասին հայտնում է «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի լրատվական ծառայությունը: Եթե 2013թ հոկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 162 400 ուղևոր, ապա 2014թ հոկտեմբերի ցուցանիշը կազմում է 179 602 ուղևոր: Չվերթերի թվի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 6 տոկոս: 2014թ. հոկտեմբերին կատարվել է 1649 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1549 չվերթի համեմատ: Ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը: