Բավ է պառակտվել
05-04-2016 14:38

Ղարաբաղյան հակամարտության գոտում հարաբերական հանգիստ է հաստատվել

Ղարաբաղյան հակամարտության գոտում այսօր՝ ապրիլի 5-ին, ժամը 12-ից հարաբերական հանգիստ է հաստատվել: Այս մասին gisher.news-ին հայտնել է ԼՂՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը: «Արցախյան բանակը համապատասխան գործողություններով խեղճացրել է հակառակորդի ակտիվությունը՝ վերադարձնելով կորցրած դիրքերը»,-տեսեկացնում են Արցախից: Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ագրեսիան սկսվել է ապրիլի 2-ի գիշերը: Ադրբեջանի զինված ուժերը այդ ընթացքում կիրառել են ծանր սպառազինություն, այդ թվում «Գրադ» կայանքներ, «ՏՈՍ-1» (Սոլնցեպյոկ), «Սմերչ»: Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տուժել են քաղաքացիական անձինք, այդ թվում երեխա: Թալիշ գյուղ ներխուժած ադրբեջանցի զինծառայողները սպանել են երեք խաղաղ բնակչի: