Բավ է պառակտվել
08-04-2016 13:15

ԼՂ հակամարտության գոտում կրակը կդադարեցնեն՝ զոհերի մարմինները որոնելու համար

Ղարաբաղյան հակամարտության գոտում անդորր կհաստատվի. կողմերը դադարեցնելու են կրակը զոհերի մարմինները որոնելու համար։ Ըստ պայմանավորվածության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի ԶՈւ շփման գծում 5 ժամով կդադարեցվեն բոլոր մարտական գործողությունները զոհերի մարմինները որոնելու համար: ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հայտնել է, որ ժամը 15.00-ից մինչեւ 20.00-ն դադարեցվելու է կրակը. աշխատանքները համակարգում են ԿԽՄԿ-ն եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Հիշեցնենք, որ մոտ օրերս պլանավորվում է ԵԱՀԿ մշտադիտարկում անցկացնել։