Բավ է պառակտվել
23-06-2015 12:10

ՀԱԿ-ը լքեց ԱԺ նիստերի դահլիճը

Ազգային ժողովի Հայ Ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը այսօր Ազգային ժողովում շարունակվող նիստի ժամանակ Բաղրամյան պողոտայում կատարվածի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ. «Մի քանի ժամ առաջ Բաղրամյան փողոցում ուժ է կիրառվել բերման են ենթարկվել 237 քաղաքացիներ, որոնց մեջ կան բազմաթիվ լրագրողներ, կոտրվել են նրանց տեսախցիկները, ոստիկանության պաշտոնյաները բռնագրավել են նրանց տեսախցիկների հիշողության քարտերը: Բաղրամյան փողոցը բացվելուց հետո բազմաթիվ քաղաքացիներ բերման են ենթարկվել Ազատության հրապարակում և նրա տարածքում, ինչը ամենևին կապ չուներ տրանսպորտի բացվելու հետ, նաև հետապնդվել են: Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բռնության ենթարկված բոլոր լրագրողներին ու մյուս քաղաքացիներին, պահանջում ենք պատժել ապօրինի գործողություններ իրականացնողներին»: Արամ Մանուկյանի այս հայտարարությունից հետո ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Ստեփան Դեմիրճյանը, Լյուդմիլա Սարգսյանը, ինքը` Արամ Մանուկյանը և Գագիկ Ջհանգիրյանը լքեցին նիստերի դահլիճը: Գալուստ Սահակյանին, սակայն, ՀԱԿ-ից լսող չկար:իտասարդների նկատմամբ և ըստ տարբեր տեղեկությունների, շուրջ 200 մարդ, այդ թվում` լրագրողներ, տեղափոխվել են ոստիկանության տարբեր շրջանների բաժիններ: