Բավ է պառակտվել
18-03-2015 12:11

Ժնևում կանցնի «Հիսուս Քրիստոսի հուղարկավորության» արարողությունը

Ժնևի բողոքական համայնքներից մեկը մտադիր է մի արտասովոր արարողություն անցկացնել, որը հայտնի է դարձել որպես «Հիսուս Քրիստոսի հուղարկավորությունը»: Ըստ նախաձեռնող քահանա Ժան Միշել Պերրեյի՝ այդ կրոնական արարողության նպատակը Խաչին և Հարությանը իրենց իրական իմաստը վերադարձնելն է, քանի որ մարդիկ այլևս չեն հասկանում այդ բառերի նշանակությունը»: «Սուրբ Զատիկը միայն ճագարները և դատարկ դագաղը չէ: Այդ մեր մտածելակերպը փոխելու մասին կոչն է», - նշված է Ժնևի Բողոքական եկեղեցու կողմից տարածած հաղորդագրության մեջ: Քահանա Պերեյի նախաձեռնությամբ Բողոքական եկեղեցու ներկայացուցիչները Սուրբ Զատիկը խորհրդանշող երկու արտասովոր արարողություն կկատարեն: Դրանցից առաջինը «Հիսուս Քրիստոսի հոգեհանգիստն է», որը կանցնի ապրիլի 3-ին՝ Ժնևի Թագավորական գերեզմանատանը, որտեղ մասնավորապես հանգչում են Ժան Կալվինի, Խորխե Լուիս Բորխեսի, մանուկ հասակում մահացած Դոստոևսկու դստեր՝ Սոֆյայի աճյունները: «Հուղարկավորության» արարողությանը կմասնակցեն երաժիշտները, բանաստեղծները և «Հիսուսի ընկերները», ովքեր կնչեցնեն Խաչի մասին իրենց ստեղծագործությունները: «Հուղարկավորության արարողությունը» բաց էինչպես հավատացյալների, այնպես էլ անհավատների համար: