04-11-2015 15:18

Հարավային Սուդանում 5 ռուսաստանցի տեղափոխող բեռնատար օդանավ է կործանվել

Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում կործանվել է АН-12 բեռնատար օդանավը, որի սրահում եղել է անձնակազմի 5 ռուսաստանցի անդամ եւ 7 ուղեւոր։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Օդանավում եղել է 12 մարդ, որոնցից 10-ը տեղում մահացել են։ Երկու հոգու հաջողվել է ողջ մնալ։ Ըստ մի վարկածի՝ օդանավը օդ բարձրանալուց անմիջապես հետո 800 մ բարձրությունից վայր է ընկել Ջուբա քաղաքի օդանավակայանում։ Մեկ այլ վարկածով՝ օդանավը վայր է ընկել վայրէջքի ժամանակ: