Բավ է պառակտվել
04-03-2015 13:43

Երեւանում գրանցվել է ծնելիության աճ

Փետրվարի 20- 27-ը ընկած ժամանակահատվածում Երեւանի քաղաքապետարանի վերահսկման ներքո գտնվող բուժկենտրոնները այցելել է 45192 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքի շտապ օգնության ծառայություն է դիմել 5088 մարդ, իսկ հիվանդանոց է տեղափոխվել 935 քաղաքացի: Կանչերի զգալի մասի պատճառն են հանդիսացել սիրտանոթային և շնչուղիների հիվանդությունները, ինչպես նաեւ տարբեր տեսակի վնասվածքները: Տվյալ ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 385 երեխա, որից 210-ը տղաներ են, իսկ 175-ը՝ աղջիկներ: Այդ մասին հաղորդել են Երեւանի քաղաքապետարանի մամլո ծառայությունից: