Բավ է պառակտվել
17-11-2014 14:54

Երևանում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման կանխման 8 դեպք

Նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված վերահսկողությամբ մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման կանխման ու դրանց հետևանքների վերացման 8 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 7 հասցեներում:
Գործընթացն իրականացնում են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև վարչական շրջանների համապատասխան բաժինների աշխատակիցները: Հաշվետու ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման դեպքերի վերաբերյալ 5 արձանագրություն է կազմվել: