Բավ է պառակտվել
09-07-2016 10:55

Երևանում անցկացվեց «Գունազարդ վազքը»

Այսօր վաղ առավոտյան Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի հարակից տարածքից մեկնարկեց «Գունազարդ վազք» մարզական, ժամանցային միջոցառումը: Վազքարշավն իրականցվում է «Run Armenia» նախագծի նախաձեռնությամբ: Ամերիաբանկն այս տարի ևս ստանձնել է վազքարշավի գլխավոր հովանավորի պարտականությունը:
«Գունազարդ վազքը» կամ «Color run Yerevan 2016» - ը միջազգային ձևաչափ ունեցող միջոցառում է, որն անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ավստրալիա, Բրազիլիա, Կանադա, Չիլի, Չինաստան և այլն: «Գունազարդ վազք» նախագիծը Երևանում անցկացվում է 2015 թվականից: Սովորական վազքարշավների համեմատ այս միջոցառումը ոչ միայն մարզական ուղղվածություն ունի, այլև դիտարկվում է որպես զվարճանք, քանի որ վազորդները պատվում են էկոլոգիապես մաքուր, բացարձակ անվնաս գունավոր փոշեներկերով:

Նպատակներից մեկն էլ նման մարաթոնների միջոցով Երևանի բնակիչների և հատկապես երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպ քարոզելն է, ինչպես նաև վազքի մշակույթը և զանգվածային սպորտը զարգացնելը:

Վազքարշավի հասույթը կուղղվի բարեգործական նպատակի, մասնավորապես` Գյումրու անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը:
Վազքարշավի մեկնարկը կտրվի ժամը 9:00-ին: Մասնակիցներն Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող հատվածով: Վազքարշավը մրցութային չէ, սակայն վազքուղին առաջինը հատած երեքական տղաներն ու աղջիկները պարգևատրվեցին: